Մեծ Բրիտանիան 17 հրթիռային հարված է իրականացրել ԻՊ-ի դիրքերին Փարիզի ահաբեկչություններից հետո
Մեծ Բրիտանիան 10 օրում 17 հրթիռային հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Իրաքում:
Ինչպես ընդգծում է Daily Mail-ը` իսլամիստների դիրքերը հրթիռակոծել Բրիտանիան սկսել է նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո:
Վերջին 7 հրթիռը Բրիտանիայի Արքայական օդուժը արձակել է վերջին 3 օրում: Անցյալ շաբաթ իրականացված հրթիռակոծման ժամանակ լազերային նշանառությամբ ռումբ է կիրառվել, որի արդյունքում 30 գրոհային է սպանվել, որոնք քրդական ուժերի վրա հարձակում էին նախապատրաստում:










