Կանադան փակել է Բրյուսելում իր դեսպանատունը

09:14 • 23.11.15

Կանադան փակել է Բրյուսելում իր դեսպանատունը. այդ մասին հաղորդագրություն է տարածվել Twitter-ում Կանադայի ԱԳՆ-ի պաշտոնական միկրոբլոգում, տեղեկացնում է Лента.ru-ն։ 

 

«Մեր դեսպանատունը Բրյուսելում փակվել  է և կիրականացնի միայն անհետաձգելի հյուպատոսական գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բրյուսելում երեկ ահաբեկչության սպառնալիքի 4-րդ բարձրագույն աստիճան էր հայտարարվել: Իսկ երկրի տարածքում պահպանվում է ահաբեկչության սպառնալիքի երրորդ աստիճանը:

 

Բրյուսելում փակ է մետրոն, տրամվայի ստորգետնյա կայարանները, ուժեղացվել է հասարակական վայրերում հսկողությունը, ոստիկանները զինվել են ինքնաձիգներով, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակվել է կինոթատրոնը, թանգարաններն ու համերգասրահները։

Կանադան փակել է Բրյուսելում իր դեսպանատունը