Թուրքիայում մահափորձ է իրականացվել ընդդիմադիր քուրդ գործչի դեմ

11:16 • 23.11.15

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ կիրակի օրը մահափորձ է իրականացվել, տեղեկացնում է Zaman-ը։

 

Հաղորդվում է, որ անհայտ անձինք կրակել են Դեմիրթաշի զրահապատ մեքենայի ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է մեքենայի հետևի ապակուն:

 

Սելահաթթին Դեմիրթաշն ավելի վաղ՝ նախընտրական շրջանում, հայտարարել էր, որ իր դեմ մահափորձ է պլանավորվում:

 

Մահափորձի սպառնալիքի պատճառով նա անգամ ստիպված էր եղել չեղարկել իր մի քանի նախընտրական հանդիպումները:

 

Երեկվա մահափորձից հետո քուրդ գործիչը Twitter-ում քրդերեն գրառում է արել՝ նշելով, որ «Մահն Աստծո կամքն է»։

Թուրքիայում մահափորձ է իրականացվել ընդդիմադիր քուրդ գործչի դեմ