Ապագայի դասեր. GEO ամսագիրը անդրադարձել է Հայաստանին

17:50 • 23.11.15

Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման վերաբերում է Հայաստանին:

 

Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը։


Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին՝  շեշտը հատկապես  դնելով Հայաստանում իրականացվող կրթական  ծրագրերի և առկա կրթական ներուժի վրա:


«Դասական Հայաստանը,  ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների  և «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է .... դպրոցների երկիր:  Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան»,- գրում է հեղինակը:


Հրապարկման մեջ նա  մասնավորապես  անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:


Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին  Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Ապագայի դասեր. GEO ամսագիրը անդրադարձել է Հայաստանին