Կիևում տղամարդը փորձել է նռնակ անցկացնել ինքնաթիռ (լուսանկարներ)

16:23 • 23.11.15

Կիևում 35-ամյա զինվորականը փորձել է նռնակ անցկացնել ինքնաթիռ, գրում է unian.net-ը։

 

Նռնակն ու պայթյունավտանգ այլ իրերը զինծառայողը փորձել է ինքնաթիռ մտցնել ձեռքի ուղեբեռում։ Այդ մասին հայտարարել է Կիևի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Դեպքի վայր են ժամանել փորձագետները: Մայրաքաղաքի իրավապահներն առգրավել և փորձաքննության են ուղարկել հայտնաբերած վտանգավոր իրերը։

 

Տղամարդը հայտարարել է, թե պարզապես «մոռացել է պայուսակից հանել զինամթերքը»։

 

Տղամարդուն սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

 

 

граната / mvs.gov.uaграната / mvs.gov.ua

Կիևում տղամարդը փորձել է նռնակ անցկացնել ինքնաթիռ (լուսանկարներ)