Ըստ պնդումների մահապատժի ենթարկված հյուսիսկորեացի գործիչը հայտնվել է հյուսիսկորեական թերթի էջերին
Հյուսիսկորեական «Նոդոն Սինմուն» թերթի առաջին էջերին հայտնվել է կուսակցական գործիչ Հան Գվան Սանի անունը, որն ըստ գարնանը տարածված տեղեկությունների՝ մահապատժի էր ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա անունը նշված է եղել թերթի առաջին էջում՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ ձկնաբուծարան և զորամաս այցելության մասին նյութում, սակայն միջոցառման վայրն ու ամսաթիվը չի նշվում։ Հոդվածում երկրի առաջնորդին ուղեկցող այլ կուսակցական ղեկավարների թվում նշվում է նաև նրա անունը:
2015 թվականի մարտից Հան Գվան Սանն անհետացել էր հյուսիսկորեական լրատվամիջոցների հաղորդագրություններից: Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ քաղաքական գործիչը մահապատժի էր ենթարկվել:










