Փարիզը ջրի թունավորման վախի մեջ է. The Daily Mail (լուսանկարներ)

13:46 • 23.11.15

Ֆրանսիական բանակը պաշտպանության տակ է առել Փարիզի շրջակայքում ջրի մատակարարման օբյեկտները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից «քիմիական հարձակման» վտանգի առնչությամբ, գրում է The Daily Mail-ը։

 

Գիտնականները փորձարկել են քաղաքի ջրամատակարարման համակարգն այն բանից հետո, երբ Փարիզի հիվանդանոցներից մեկից նախորդ շաբաթ գողացվել է սարքավորումը, որը նախատեսված է քիմիական արտադրանքի դեմ պաշտպանության համար։

 

Փարիզի ջրային հարցերով ղեկավար Սելիա Բլաուելը հաստատել է, որ ջրի նմուշներն ուսումնասիրվում են, և վեց առանցքային վայրեր զինված հսկողության տակ են գտնվում:

 

Նա հավելել է, որ ստուգումները շարունակվում են, և ջրի մեջ բարձրացվել է քլորի մակարդակը՝ աղտոտման վտանգի դեմն առնելու համար։

 

Միևնույն ժամանակ, Բրյուսելում շարունակվում են գործողությունները՝ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակման վտանգի հետ կապված։ Ոստիկանությունը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել նման գործողությունների մանրամասները, իսկ տեղի բնակիչներին՝ չգրել սոցցանցերում, օրինակ, ոստիկանության ակտիվության վայրերի մասին:

 

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի խոսքով՝ լուրջ մտավախություններ կան, որ Փարիզի նման ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև Բելգիայի մայրաքաղաքում: Ոստիկանությունը որոնում է մարդկանց, որոնց բելգիական հատուկ ծառայությունները կասկածում են նոր հարձակումների պատրաստման համար։

 

Երկուշաբթի Բրյուսելում բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոն փակ են մնալու: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են դուրս չգալ տներից առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Scientists were carrying out tests on the city’s water supply after equipment used to guard against chemical products, including protective suits, was stolen from a Paris hospital

The underground water reservoir of Montsouris

The French Army was last night protecting water facilities around Paris amid fears of a chemical attack by Islamic State terrorists

Brussels went into lockdown yesterday over the ‘imminent threat’ of another Paris-style terrorist atrocity

The fear was that ‘several individuals with arms and explosives could launch an attack … perhaps even in several places’, Mr Michel said

 

 

Փարիզը ջրի թունավորման վախի մեջ է. The Daily Mail (լուսանկարներ)