Տավուշ գյուղում 38-ամյա տղամարդու են դանակահարել

16:48 • 23.11.15

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Աշոտ Խ.-ն:

 

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության  մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խմբին Աշոտ Խ.-ն հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ժամը 19-ի սահմաններում «Արդամ» կոչվող հանդամասում կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
 

Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողները պարզել են, որ Տավուշ գյուղին պատկանող նշված հանդամասում, վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով Աշոտ Խ.-ի որովայնին հարվածել և վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Մարզպետ Մ.-ն, որը իր տնից բերման է ենթարկվել բաժին:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Տավուշ գյուղում 38-ամյա տղամարդու են դանակահարել