Փոքրիկ ամերիկուհու ծնողներն ասել են, որ Ֆրանցիսկոս պապի համբույրից հետո երեխայի գլխի ուռուցքը զգալիորեն փոքրացել է

23:34 • 23.11.15

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող փոքրիկի ծնողները հայտնել են, որ երեխայի գլխի ուռուցքը, որը հնարավոր չէր վիրահատել, զգալիորեն փոքրացել է Ֆրանցիսկոս պապի համբույրից հետո:

Daily Mail-ի հաղորդմամբ` մեկամյա Ջիաննայի ծնողները հրաշքը կապում են Հռոմի պապի` Ֆիլադելֆիա կատարած սեպտեմբերյան այցի ժամանակ տված համբույրի ու նրա օրհնության հետ:

Աղջնակի մայրը CBS հեռուստաընկերությանը պատմել է, որ իր դստրիկը դեպի լավն է գնում և ապաքինվում է. «Նա ավելի ուժեղ է դարձել և սկսել է տարբեր իրեր մատնացույց անել»:

Երեխայի մագնիսառեզոնանսային հետազոտության արդյունքները օգոստոսին և նոյեմբերին հսկայական տարբերություն են ցույց տվել:

Փոքրիկ ամերիկուհու ծնողներն ասել են, որ Ֆրանցիսկոս պապի համբույրից հետո երեխայի գլխի ուռուցքը զգալիորեն փոքրացել է