«Տիտանիկի» խորտակման դատական գործում մասոնական հետք է հայտնաբերվել. The Independent
Բրիտանիայում հրապարակվել է մասոն գործիչների անուններ պարունակող գաղտնի ցուցակ, որը լույս է սփռել «Տիտանիկ» զբոսանավի գործով դատավարության ընթացքի վրա:
The Independent-ի փոխանցմամբ` ցուցակից պարզ է դառնում, որ «Տիտանիկի» խորտակմանը հաջորդած դատավարությանը մեծ թվով մասոններ են եղել ներգրավված, մասնավորապես` ի դեմս գլխավոր դատավորի, գլխավոր քննիչների, ընկերության նախագահի, որին պատկանում էր նավը և այլոց:
Այսպես՝ գլխավոր դատավորը արդարացրել է Առևտրի բրիտանական վարչության ղեկավարին` մի կառույցի, որը պատասխանատու էր «Տիտանիկում» ոչ բավարար թվով փրկարար նավակների համար:
Այժմ հետազոտողները մատնանշում են, որ մասոն են եղել նաև Harland and Wolff նավաշինարանի ու White Star Line ընկերության ղեկավարները, որոնցում համապատասխանաբար կառուցվել ու պատկանել է «Տիտանիկը»:
«Տիտանիկը» խորտակվել էր 1912-ի ապրիլի 14-ին` դառնալով 1500 մարդու մահվան պատճառ: Պաշտոնական վարկածով` այն կործանվել էր այսբերգի հետ բախումից:










