Տոկիոյի Յասուկունի տաճարի զուգարանում պայթյուն է հնչել, չի բացառվում ահաբեկչության վարկածը
Տոկիոյում Յասուկունի վանական համալիրի հասարակական զուգարանում պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել, գրում է Газета-ն:
Պայթյունի հետևանքով այրվել են շինության առաստաղը և պատերը: Դեպքի վայր են մեկնել մասնագետներ: Միջադեպի պատճառները պարզվում են: Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչական ակտը:
Տաճարում գտնվում են ավելի քան 2.4 մլն ճապոնացիների անուններով ցուցակները, որոնք մահացել են 19-րդ դարի կեսերին մարտերի ժամանակ, ինչպես նաև մի քանի ռազմական հանցագործների անուններ։










