ՌԴ-ն և Թուրքիան հանդես են գալիս համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության օգտին

14:55 • 23.11.15

Մոսկվան և Անկարան համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն են տեսնում։ Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի բաժնի մեկնաբանությունում, հաղորդում է РИА Новости-ն։

 

Ստամբուլում նոյեմբերի 25-ին ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի նախագահությամբ կանցնի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նիստը։

 

«Կարծիքների փոխանակություն կիրականացվի արդի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Նախարարները կքննարկեն իրավիճակը Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։ Կշարունակվի Ուկրաինայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում դրության հետ կապված հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միջազգային կազմակերպություններում համագործակցությամբ»,- հայտնել են գերատեսչությունից։

 

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը և Թուրքիան նման և համընկնող մոտեցումներ ունեն շատ համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շուրջ և մտադիր են շարունակել կառուցողական երկխոսությունը։

 

 

ՌԴ-ն և Թուրքիան հանդես են գալիս համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության օգտին