Ուրալում կես տոննա կշռող վարազ են որսացել (լուսանկարներ)

17:29 • 23.11.15

Ուրալի անտառներում՝ Շոկուրովո բնակավայրից ոչ հեռու, որսորդը հսկայական վարազ է որսացել։ Որսը կշռել է ավելի քան 500 կգ: Հստակ քաշը որոշել չի հաջողվել. կշեռքը նման քաշի համար նախատեսված չի եղել, գրում է НТВ-ն:


Կենդանուն սպանել է Չելյաբինսկի 36-ամյա բնակիչ Պյոտր Մաքսիմովը:

 

Նա գործարար է և որսի է գնացել ուրբաթ 13-ին:

 

Գործարարի խոսքով՝ ինքը որսով զբաղվում է 18 տարեկանից, սակայն սա նման չափերի առաջին ձեռքբերումն էր:

 

«Վարազն այնքան մեծ էր, որ մենք անգամ չէինք կարողանում դա մեքենայում տեղավորել: Ստիպված եղանք պարանով կապել մեքենայից: Գյուղով անցնում էինք ուշ երեկոյան, և մեզ տեսնող մարդիկ շատ էին զարմանում»,-պատմել է Պյոտր Մաքսիմովը:

 

 

Ուրալում կես տոննա կշռող վարազ են որսացել (լուսանկարներ)