ԱՄՆ-ն հատուկջոկատայիններ կուղարկի Սիրիա

09:04 • 23.11.15

Ամերիկյան հատուկջոկատայինները շուտով կմեկնեն Սիրիա. ինչպես տեղեկացնում է Интерфакс  գործակալությունը, այդ մասին խոստացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի պայքարը համակարգող Բրեթ Մաքգուրկը:

 

«Նրանք առաջ կքաշվեն շատ շուտով»,- հայտարարել է նա՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերին արտոնել էր Սիրիա ամերիկացի զինծառայողներ ուղարկելը՝ քրդական ջոկատներին Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարին օգնելու համար։

 

Մաքգուրկի խոսքով՝ «այդ ջոկատները շատ հաջող ռազմական գործողություններ են իրականացնում» իսլամիստ ծայրահեղականների դեմ:

 

Նա նշել է, որ քրդերն «ուժերը կենտրոնացնում են ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքան մեկուսացնելու համար»:

 

Նրանց հաջողվել է ԻՊ-ից հետ ստանալ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր՝ ոչնչացնելով ավելի քան 300 զինյալի:

 

ԱՄՆ-ն հատուկջոկատայիններ կուղարկի Սիրիա