Զիմբաբվեում ամենատգեղ տղամարդկանց մրցույթի մասնակիցը մեղադրել է ժյուրիին կողմնապահության համար (լուսանկարներ)
Լուսանկարում պատկերված է մրցույթի հաղթողը
Զիմբաբվեում օրերս կայացել է երկրի ամենատգեղ տղամարդու կոչմանն արժանանալու մրցույթ։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուիլիամ Մասվինյուն մեղադրել է ժյուրիին կողմնապահության համար և պահանջել անվավեր համարել մրցույթի արդյունքները, գրում է Корреспондент-ը:
«Ժյուրին արդար չի եղել, կազմակերպիչները պետք է նոր ժյուրի գտնեն, որպեսզի մրցույթը նորից անցկացնեն: Ես չեմ պարտվել»,- ասել է տղամարդը, սակայն չի պարզաբանել ժյուրիին ուղղված մեղադրանքը։
Մրցույթին մասնակցել է 35 մարդ: Հաղթել է գործազուրկ Մայսոն Սերեն, ով շատ է ուրախացել հաղթանակի համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն` այս տիտղոսը նվաճելու համար, նախորդ անգամ ես զբաղեցրել էի միայն 4-րդ հորիզոնականը: Նաև ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին` ինձ հաղթող ճանաչելու համար»,- ասել է նա:
Որպես մրցանակ հաղթողը ստացել է 500 դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է 100 դոլար: Նման գումարները բավականին մեծ են համարվում Զիմբաբվեում, որն Աֆրիկայի ամենաաղքատ պետություններից մեկն է։
Մրցույթի հաղթողը



Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը












