American Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում

09:00 • 24.11.15

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, երկուշաբթի վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի Լաս Ամերիկաս օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` Prensa Latina-ին հղումով:

 

Օդանավը չվերթ է իրականացրել ամերիկյան Շառլոտ քաղաքից դեպի Արուբու` ինքնակառավարվող շրջան Կարիբյան ծովի հարավում:

 

Գործակալության տվյալներով` ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել իջեցնել օդանավը շարժիչներից մեկում առաջացած խնդիրների պատճառով: Վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:
 

American Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում