Ադանայում ականապատ մեքենա է պայթեցվել
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել, հաղորդում է Hurriyet թերթի կայքը:
Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել է ոստիկանական շենքը, տուժածներ չկան:
Ոստիկանական ուժերը նահանգում հատուկ գործողություն են սկսել պայթյունի կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունն Անկարայի մոտակայքում 100 կգ պայթուցիկ էր հայտնաբերել՝ կանխելով հնարավոր ահաբեկչությունը երկրի մայրաքաղաքում։










