«Աէրոֆլոտ»-ին պատկանող Airbus А330-ը հարկադիր վայրէջք է կատարել նորվեգական Բերգենում

17:12 • 24.11.15

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Airbus А330 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել նորվեգական Բերգենում:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ինքնաթիռն իրականացնելիս է եղել Մոսկվա-Հավանա չվերթը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ վայրէջքի մասին որոշում է կայացվել, քանի որ Աֆղանստանի քաղաքացի կինը, որը գտնվել է հղիության վերջին ամսում, իրեն վատ է զգացել:

 

«Հրամանատարը որոշել է վայրէջք կատարել, որպեսզի կնոջը տեղափոխեն հիվանդանոց»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ֆորս-մաժորային իրավիճակ չէ:

«Աէրոֆլոտ»-ին պատկանող Airbus А330-ը հարկադիր վայրէջք է կատարել նորվեգական Բերգենում