Բրյուսելի ամայացած փողոցներում երաժիշտը նվագում է Hallelujah երգը՝ սփոփելով բնակիչներին (տեսանյութ, լուսանկարներ)

14:23 • 24.11.15

Բրիտանական The Daily Mail պարբերականի կայքը հրապարակել է տեսանյութ, որում թավջութակահարը նվագում է Լեոնարդ Քոենի Hallelujah երգը վախով «պատված» Բրյուսելի փողոցներում։

 

Բելգիայի մայրաքաղաքում այժմ արտակարգ դրություն է սահմանված. ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով հատուկ գործողություններ է իրականացնում Բրյուսելում։

 

Ոստիկանությունը նաև կոչ է արել քաղաքի բնակիչներին լռություն պահպանել սոցիալական ցանցերում և չհայտնել գործողության մասին տեղեկատվություն:

 

Ինչպես գրում է բրիտանական թերթը, այս տեսանյութը, որը նկարահանվել է քաղաքի կենտրոնում, ցույց է տալիս, թե ինչպես է երաժիշտն իր երաժշտությամբ փորձում մխիթարել անցնող մարդկանց։

 

Տեսանյութը Twitter-ում տեղադրել է Էլս Ամպե անունով օգտատերը, ով գրել է. «Սյուրռեալ զգացողություն է։ Սա իմ քաղաքն էր երեկ: Իսկ այսօր Բրյուսելն է՛լ ավելի անիրական է»։

 

Չնայած Բելգիայում արտակարգ իրավիճակին՝ տեսանյութը ցույց է տալիս, որ մարդկանց մի մասը շարունակում է զբաղվել իր ամենօրյա գործերով։

 

Հիշեցնենք, որ Բրյուսելում շարունակվում են գործողությունները՝ կապված քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակման վտանգի հետ: Ոստիկանությունը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել նման գործողությունների մանրամասները, իսկ տեղի բնակիչներին՝ չգրել սոցցանցերում ոստիկանության ակտիվության վայրերի մասին:

 

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի խոսքով՝ լուրջ մտավախություններ կան, որ Փարիզի նման ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև Բելգիայի մայրաքաղաքում: Ոստիկանությունը որոնում է մարդկանց, որոնց բելգիական հատուկ ծառայությունները կասկածում են նոր հարձակումների պատրաստման համար։ 

 

 

The music played by the cellist provides some soothing tones at a difficult time for those in Brussels

This still from the footage shows an army truck parked up after the Belgian city went on lockdown due to a terrorist threat

People appear to still be going about their daily routine in Brussels despite the terrorism threat

Members of the public lean in to donate some money to the musician in the city centre

Belgian Army soldiers patrol near deserted terraces in the centre of Brussels

A Belgian soldier stands guard around a security perimeter at Grand Place central square in Brussels

Brussels has kept subways and underground trams closed for a third day with the perceived terror threat

Belgian special police forces take part in an operation in the neighborhood of Molenbeek in Brussels

 

Բրյուսելի ամայացած փողոցներում երաժիշտը նվագում է Hallelujah երգը՝ սփոփելով բնակիչներին (տեսանյութ, լուսանկարներ)