Բելգիան օգնություն է խնդրել Մարոկկոյի հատուկ ծառայություններից. լրատվամիջոցներ

13:08 • 24.11.15

Բելգիացիների թագավոր Ֆիլիպը, ով պաշտոնապես համարվում է երկրի ղեկավարը, հեռախոսազրույց է ունեցել Մարոկկոյի միապետ Մոհամեդ VI-ի հետ։ Նա փոխանցել է Փարիզում իրականացված ահաբեկչություններին ներգրավված անձանց հետախուզման հարցում Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից օգնություն տրամադրելու մասին Բելգիայի իշխանությունների խնդրանքը, հաղորդում է РИА Новости-ն՝  Belga գործակալությանը հղումով։

 

Մարոկկոյից մասնագետներն ավելի վաղ ֆրանսիացի գործընկերներին օգնել են դուրս գալ ահաբեկչական խմբի հետքի վրա, որի անդամները կազմակերպել և ահաբեկչություններ են իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում:

 

Հաղորդվում է, որ Բելգիայի և Մարոկկոյի հատուկ ծառայությունների միջև առաջին շփումներն արդեն կայացել են։

 

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Մարոկկոյի կողմը տեղեկություն ունի ահաբեկչական գործունեության համար կասկածվող՝ ծնունդով մարոկկացի անձանց մասին։

 

Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ ծագմամբ Մարոկկոյից Աբդելհամիդ Աբաուդը, ոչնչացվել է անցած շաբաթ Փարիզի Սեն Դենի արվարձանում հատուկ գործողության ընթացքում։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Բելգիայում ապրում է մոտ 500 հազար էթնիկ մարոկկացի։

 

Բելգիան օգնություն է խնդրել Մարոկկոյի հատուկ ծառայություններից. լրատվամիջոցներ