Կանադան մտադիր է ներգաղթյալների ընդունման նոր սահմանափակումներ մտցնել
Կանադայի իշխանությունները մտադիր են երեքշաբթի հայտարարել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալների ընդունման նոր սահմանափակումների մասին, հաղորդում է korrespondent.net-ը։
Այժմ երկիր մուտքի թույլտվություն չի տրամադրվի միայնակ տղամարդկանց: Կանադան կընդունի միայն ընտանիքների, միայնակ կանանց և երեխաների, քանի որ միայնակ տղամարդիկ կարող են պոտենցիալ ահաբեկչական վտանգ ներկայացնել։
Ինչպես հետևում է լրատվամիջոցների հաղորդագրություններից, Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունները մեծացրել են մտավախությունները, որ ներգաղթյալների տեսքով երկիր կարող են ներթափանցել ծայրահեղական խմբավորումների անդամներ՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և իրականացնելու համար։
Կանադան մտադիր է տեղեկացնել ամերիկյան Սպիտակ տանն իր պլանների մասին, իսկ երկրի հասարակական անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլն արդեն բացատրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեք Ջոնսոնին, որ Կանադայում «անվտանգությունն ու հանգստությունը առաջնահերթ են մնում»։










