Նիդեռլանդների դեսպանը գրազով լողալով անցել է Նեղոսի վտակը (տեսանյութ)

11:32 • 24.11.15

Սուդանում Նիդեռլանդների դեսպան Սյուզն Բլանկհարթը գրազի շրջանակում լողացել-անցել է աշխարհի ամենաերկար գետի վտակներից մեկը` Կապույտ Նեղոսը:
 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 63-ամյա պաշտոնյան, համապատասխան հագուստ հագած, որի վրա երևացել է դեսպանատան խորհրդանիշը, լողալով անցել է մի քանի հարյուր մետր տարածություն։ Ողջ ընթացքում նրան ուղեկցել են 6 հոլանդացի և 7 սուդանցի կանայք։

 

Ջրային տարածությունը հաղթահարելուց հետո Բլանկհարթը պատմել է, որ ինքը խոստացել էր լողալով անցնել Կապույտ Նեղոսը, եթե Սուդանում Նիդեռլանդների դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջը 10.000-ից ավելի «լայք»՝ «հավանություն» հավաքի։

Նիդեռլանդների դեսպանը գրազով լողալով անցել է Նեղոսի վտակը (տեսանյութ)