Եգիպտոսում հյուրանոցի մոտ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը. լրատվամիջոցներ

11:45 • 24.11.15

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ կայանված ավտոմեքենայում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը։ Այդ մասին Vetogate լրատվական պորտալին հայտնի է դարձել անվտանգության մարմիններում աղբյուրներից, գրում է РИА Новости-ն:

 

Նրա մնացորդները հայտնաբերվել են պայթեցված ավտոմեքենայում։

 

Ներկա դրությամբ ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի թիվը չորսն է՝ երեք ոստիկան և մահապարտը: Վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 10 աշխատակից և 2 անցորդ։

 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, որտեղ մնում էին խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները։

 

Եգիպտոսում հյուրանոցի մոտ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը. լրատվամիջոցներ