Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

16:11 • 24.11.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ներկայացրած կառավարության նոր կազմը։ Այդ մասին ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Նախագահը հաստատել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ներկայացրած Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը»,- ասված է հայտարարությունում։

 

Սպասվում է, որ այս շաբաթ կներկայացվի կառավարության ծրագիրը, ինչից հետո խորհրդարանը նրան վստահության քվե կհայտնի։

 

Նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է խորհրդարանում մեծամասնությունը (49,50 տոկոս և 550-ից 317 տեղ) և միակուսակցական կառավարության ձևավորման իրավունք։ Խորհրդարան են մտել նաև Ժողովրդահանրապետական, Ժողովուրդների դեմոկրատիա, «Ազգային շարժում» կուսակցությունները։

 

 

Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը