Եվրոպայում կուժեղացվի արագընթաց գնացքներում հսկողությունը
Փարիզը հսկողության լրացուցիչ միջոցներ է սահմանել Thalys արագընթաց գնացքներում։ Այդ մասին հաղորդում է տրանսպորտի հարցերով գերատեսչության ղեկավար Սեգոլեն Ռուայալը, գրում է korrespondent.net-ը։
Ռուայալի խոսքով՝ Լիլում և Փարիզում ուղևորների հսկողությանն ուղղված միջոցառումները կտևեն մինչև դեկտեմբերի 20-ը։ Դրանք կսահմանվեն նաև Բրյուսելում, Ամստերդամում և Քյոլնում։
Thalys գնացքները երթևեկում են Ֆրանսիայով, Բելգիայով, Նիդեռլանդներով և Գերմանիայով։
Կայարաններում անվտանգության ուժեղացմանն ուղղված միջոցառումները ձեռնարկվում են Փարիզում նոյեմբերի 13-ին գրանցված ահաբեկչություններից հետո՝ անվտանգության ընդհանուր ուժեղացման շրջանակներում։










