Ֆրանսիան մեղադրանք է ներկայացրել հարձակումներից հետո ձերբակալված 124 մարդու
Ֆրանսիայում արտակարգ դրություն սահմանելու պահից ի վեր Փարիզի ոստիկանությունը 1233 խուզարկություն է իրականացրել և մեղադրանք է առաջադրել 124 ձերբակալված անձանց:
Ինչպես գրում է Liberation ֆրանսիական պարբերականը` Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնևի խոսքով` խուզարկությունների ժամանակ 230 միավոր զենք է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է 3 ամսով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարևան Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն աստիճանը մեկ շաբաթով երկարաձգվել է: Բելգիայի իրավապահները ավելի քան 20 մարդու են ձերբակալել Փարիզում ահաբեկչություններին ներգրավված լինելու կասկածանքով:










