Աթենքում բիզնես կենտրոնի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել
Աթենքում բիզնես կենտրոնի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։
Իրավապահ մարմինների աշխատակիցների համաձայն՝ պայթյունը կազմակերպվել է ներքին քաղաքական ծայրահեղականների կողմից: Պայթյունից 30 րոպե առաջ անհայտ անձը տեղական թերթին հայտնել է տեղի ունեցող դեպքի մասին։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, պարզվում են հանգամանքները։










