Ռուսական ուղղաթիռն ըստ ամենայնի պայթեցվել է ամերիկյան զենքով. հայտնվել է տեսագրությունը. SkyNews

20:56 • 24.11.15

Ամերիկյան SkyNews հեռուստաալիքը հրապարակել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են պայթեցնում ռուսաստանյան խփված ուղղաթիռը ընկնելուց հետո:

Դրանում երևում է, որ պայթեցումը կատարվել է հակատանկային հրթիռով, որը, ինչպես նշվում է տեսանյութում, ամերիկյան է: Աղբյուրը սակայն չի պնդում տեսանյութի իսկությունը:

Ռուսաստանյան Սու 24 օդանավի աղետից հետո խփվել էր նաև  որոնողական աշխատանքներ իրականացնող ռուսական ուղղաթիռ, որի անդամները, ըստ ԶԼՄ-ների, կարողացել են փրկվել:

 

Ռուսական ուղղաթիռն ըստ ամենայնի պայթեցվել է ամերիկյան զենքով. հայտնվել է տեսագրությունը. SkyNews