Սիրիացի ապստամբները ռուսական ուղղաթիռ են խոցել. Reuters
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հաղորդել են, որ ռուսական ուղղաթիռ են խոցել. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ի հղումով:
Նրանց խոսքով՝ հարվածը հասցվել է հակատանկային հրթիռով:
Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական ընդդիմության կողմից խոցված ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լաթաքիա նահանգում:
Ուղղաթիռը, ենթադրաբար, որոնելիս է եղել կործանված Սու-24-ի օդաչուներին:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է։










