Թուրքական ՕՄՕՆ-ը շրջափակել է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին կարգուկանոնի պահպանման նպատակով թուրքական ՕՄՕՆ-ը շրջապատել է ՌԴ հյուպատոսությունը Ստամբուլում: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանվել է սիրիական Լաթաքիա նահանգում` Թուրքիայի հետ սահմանից 1 կմ հեռավորությամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» է անվանել:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ իր երկիրը իրավունք ուներ անելու ամեն անհրաժեշտը անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում է էին կործանված ինքնաթիռի օդաչուների զոհվելու մասին:










