Հռոմի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փախստականների ոչ պետական ապաստարանում

15:53 • 24.11.15

Հռոմի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում՝ ճշտելու ներգաղթյալների ինքնությունը, որոնք պահվում են ժամանակավոր «Բաոբաբ» ոչ պետական ապաստարանում, որը ձևավորվել է կամավորների կողմից:

 

RAI News-24 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ գործողությանը մասնակցում է հասարակական կարգի 60 պահապան։ Ոստիկանությունը բացահայտում է ապօրինի մնացողներին, որոնք պետք է ինքնության հաստատման գործընթաց անցնեն:

 

Այդ գործողության համար հիմք են հանդիսացել այն վկայությունները, որ ծովով Իտալիա հասած ներգաղթյալների թվում կարող են իսլամիստ ծայրահեղականներ լինել։

 

«Բաոբաբ» կենտրոնն այլընտրանքային կառույց է, որն ստեղծել են կամավորները և որն աշխատում է բարեգործական օգնության շնորհիվ։

 

Հռոմի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փախստականների ոչ պետական ապաստարանում