Երևանի Ջիվանու փողոցի շենքերից մեկում դի է հայտնաբերվել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Գ.-ի (ծնված 1950 թ.) (վարձակալ) բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել վերջինիս դին:










