Լատվիայի բանկը կատուների պատկերով մետաղադրամ կթողարկի (լուսանկար)

09:38 • 24.11.15

Լատվիայի բանկը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, հինգ եվրո արժողությամբ կատուների պատկերով կոլեկցիոն մետաղադրամ կթողարկի։ Այդ մասին հաղորդվում է ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքում, գրում է korrespondent.net-ը։

 

925 հարգի արծաթից մետաղադրամը պատրաստվել է լատվիացի գրող Ալբերտ Կրոնենբերգի «Հինգ կատուները» հեքիաթի մոտիվներով։

 

Մետաղադրամի մի կողմին պատկերված են կենդանիները՝ Մուրիսը, Նյուրիսը, Ինցիսը, Մինցիսը և Պունցիսը՝ քնած անկողնու վրա: Մյուս կողմում այդ նույն կատուները թաթերի մեջ ափսեներ և գդալներ են պահում: Խոշոր պլանով պատկերված է ուտելիքով ափսեով և գդալով կատուն:

 

Լատվիայի բանկում նշել են, որ տվյալ մետաղադրամն առաջինն է այդ շարքում։

 

Մետաղադրամի արժեքը կազմում է 39 եվրո: Այն կթողարկվի 10 հազար օրինակով։

 

 

Լատվիայի բանկը կատուների պատկերով մետաղադրամ կթողարկի (լուսանկար)