Հունաստանի սահմանին գտնվող ներգաղթյալները կարել են իրենց բերանները`բողոքելով սահմանների փակման դեմ
Որոշ ներգաղթյալներ, որոնց թույլ չեն տալիս Հունաստանից Մակեդոնիա գնալ, կարել են իրենց բերանները` բողոքելով Եվրամիության միգրացիոն քաղաքականության դեմ, գրում է РИА Новости-ն:
Ցուցարարները, որոնք հիմնականում Իրանից են, նստել են երկաթուղային կայարանում` կանգնեցնելով երթևեկությունը երկու պետությունների միջև: Այնուհետև նրանց են միացել Բանգլադեշից և Մարոկկոյից եկած փախստականները:
Նոյեմբերի 18-ի երեկոյից Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան և Մակեդոնիան սկսել են թույլ տալ միայն պատերազմական երկրներից ժամանածների մուտքը, այն է` Աֆղանստանից, Իրաքից և Սիրիայից եկածներին: Մյուսները ճանաչվել են «տնտեսական ներգաղթյալներ», նրանց մերժել են մուտք գործել Արևմտյան Եվրոպա:
Ներգաղթյալների «ընտրությունն» ուժեղացվել է հատկապես այն բանից հետո, երբ Փարիզում իրեն պայթեցրած ահաբեկչի մոտ սիրիական անձնագիր է հայտնաբերվել։










