Մարդկանց տարհանում են Փարիզի կենտրոնից կասկածելի փաթեթի պատճառով

19:12 • 24.11.15

Փարիզի ոստիկանությունը  տարհանել է Հանրապետության հրապարակում և մետրոյի  համանուն կայարանում գտնվող բոլոր մարդկանց՝ կասկածելի փաթեթի պատճառով:

Ինչպես հաղորդում է  Корреспондент-ը`  տարհանումների պատճառով խաթարվել է երթևեկությունը փարիզյան մետրոյի մի շարք ուղղություններով։

Միևնույն ժամանակ,  որոշ ֆրանսիական ԶԼՄ-ներ հաղորդում են, որ ահազանգը կեղծ է եղել:

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական պայթյունների հետևանքով 129 մարդ է մահացել, 352-ը` վիրավորվել: Զոհերի թվում է նաև 17-ամյա Լոլա Ուզունյանը:

 

Մարդկանց տարհանում են Փարիզի կենտրոնից կասկածելի փաթեթի պատճառով