Վլադիմիր Պուտինը չի խոսել Թուրքիային հավանական ռազմական պատասխան տալու մասին. խոսնակ

21:01 • 24.11.15

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը պաշտոնական տեղեկություն չունի  Սիրիայում խոցված Սու-24 ռուսական ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի մասին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս հաղորդմամբ` Ռուսաստանը կսպասի ՆԱՏՕ-ի գնահատականին «թուրքական կողմի սադրիչ գործողությունների» առթիվ` կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:

Պեսկովն ընդգծել է, որ Սու-24-ի միջադեպից հետո կարևոր է լսել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի արձագանքը: Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը չի խոսել Թուրքիային հավանական ռազմական պատասխան տալու մասին:

«Թուրքիայի գործողությունները ռուսական Սու-24 ինքնաթիռի նկատմամբ խիստ վրդովմունք և հիասթափություն  են առաջացնում», - հայտարարել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռը թուրքական օդուժը խոցել է Սիրիայի հետ սահմանի մոտակայքում` հայտնելով, որ այն հատել էր իր օդային սահմանը, մինչդեռ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Սու-24-ը չի հատել Թուրքիայի սահմանը և գործողություններ է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում:

 

Վլադիմիր Պուտինը չի խոսել Թուրքիային հավանական ռազմական պատասխան տալու մասին. խոսնակ