Ռուս օդաչուները ողջ են և գտնվում են սիրիական ընդդիմության մոտ. թուրքական հետախուզություն
Անկարայի անվտանգության կառույցների տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանի մոտ կործանված ինքնաթիռից ինքնանետված օդաչուները ողջ են:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը, օդաչուներն այժմ սիրիական ընդդիմության մոտ են:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ևս վստահ է, որ ռուս օդաչուները ողջ են և կապ են հաստատել տարածքի ընդդիմադիր խմբերի հետ՝ նրանց Թուրքիա վերադարձնելու պահանջով:
Երկրի կառավարության աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ աշխատանքներ են իրականացնում՝ օդաչուներին փրկելու համար:
Ենթադրվում է, որ համացանցում տարածված լուսանկարը, որում երևում է ռուս օդաչուներից մեկի մարմինը, ընդդիմության կործանած ուղղաթիռի օդաչուն է:










