ԻՊ-ն ստանձնել է Սինայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է եգիպտական Սինայ թերակղզու հյուսիսում հյուրանոցների մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:
CNN-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությունը ԻՊ-ի զինյալները հրապարակել են Twitter-ի միկրոբլոգում:
Ոստիկանության տվյալներով` պայթյուններին 4 մարդ է զոհ գնացել, 12-ը վիրավորվել են:
Պայթյուններից երկուսը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին` Էլ-Արիշ քաղաքում: Առաջին պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել: Երկրորդ պայթյունը որոտացել է 10 րոպե անց:










