Ռուսաստանի ՊՆ-ն դադարեցնում է «ռազմական շփումները» Թուրքիայի հետ
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական բնույթի կոնտակտները Թուրքիայի հետ, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները պարզաբանում են, որ խոսքը Սիրիայում ռազմական գծում չհամագործակցելու մասին է:
Այս հայտարարությունը տարածվել է Թուրքիա - Ռուսաստան հարաբերությունների սրման ֆոնին, որի պատճառը Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Սու - 24 օդանավն է:










