Շվեդիայի իշխանությունները ներգաղթյալներին կտեղավորեն ջրի վրա՝ նավերում և նմանատիպ այլ կառույցներում
Stig-Ake Jonsson / Reuters
Շվեդիայի իշխանությունները սկսել են ժամանակավոր ապաստան փնտրել ներգաղթյալների համար ջրի վրա՝ փախստականների սովորական ապաստարաններում տեղերի անբավարարության պատճառով, գրում է gazeta.ru-ն։
Երկրի միգրացիոն ղեկավարությունը տենդեր է հայտարարել նավերի և հարթակների համար։
Փախստականներին ապաստան տրամադրել ցանկացողները պետք է ներգաղթյալների համար ապահովեն նորմալ պայմաններ։ Բացի քնելու տեղից՝ կեցավայրը պետք է ունենա ճաշարան, հեռուստացույցով հյուրասենյակ և երեխաների համար խաղասենյակ:
Այնտեղ պետք է լինի նաև ինտերնետ կապ:
Ջրի վրա նոր ապաստարանները, ինչպես սպասվում է, կսկսեն գործել հաջորդ տարվա սկզբին։
Այժմ Շվեդիա է արդեն ժամանել մոտ 150 հազար փախստական։










