RT-ն հրապարակել է Սիրիայում ռուս լրագրողների ուղղությամբ կրակոցների կադրերը (տեսանյութ)

15:33 • 24.11.15

Ռուսական RT հեռուստաալիքը հրապարակել է Սիրիայում լրագրողների ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները պատկերող տեսանյութ։ Այն նկարահանել է ավտոմեքենայի ուղևորներից մեկը, գրում է РИА Новости-ն։

 

Սիրիայում վիրավոր լրագրողներից երկուսը՝ Ռոման Կոսարևն ու Սարգոնա Հադայան, աշխատում են որպես RT հեռուստաալիքի թղթակից, կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև ТАСС գործակալության թղթակից Ալեքսանդր Ելիստրատովը։

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայում երկուշաբթի օրը կրակոցների տակ են հայտնվել ավտոմեքենաներ, որոնց մեջ եղել են ռուս լրագրողներ, նրանցից երեքը վնասվածքներ են ստացել։

 

 

 

RT-ն հրապարակել է Սիրիայում ռուս լրագրողների ուղղությամբ կրակոցների կադրերը (տեսանյութ)