Թուրք-սիրիական սահմանին ռազմական ինքնաթիռ է կործանվել

11:58 • 24.11.15

Թուրք- սիրիական սահմանի մոտ կործանիչ է ընկել, տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը:
Կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուի ճակատագիրը հայտնի չէ:

 

Հստակ չէ նաև, թե ում է պատկանում կործանված ինքնաթիռը:

 

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային գործողություններին մասնակցում է ինչպես ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան, այնպես էլ Ռուսաստանը։ Վերջին ահաբեկչություններից հետո Սիրիայի տարածքում ակտիվ օդային գործողություններ է իրականացնում նաև Ֆրանսիան:

Թուրք-սիրիական սահմանին ռազմական ինքնաթիռ է կործանվել