Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com

10:46 • 24.11.15

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի է ունեցել Երևանում, այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

 

Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով մեծահասակ կին էր, տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
 

Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com