Սիրիայի բանակը առաջ է ընթանում Լաթաքիայում. 9 գյուղ է ազատագրվել
Սիրիայի կառավարական զորքերը ազգային աշխարհազորի օգնությամբ մի քանի օրում վերահսկողություն են հաստատել մի շարք ռազմավարական բարձունքներում Լաթաքիա նահանգի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով ՍԱՆԱ սիրիական լրատվական գործակալության տվյալները, 9 գյուղ է ազատագրվել:
Հաղորդվում է, որ մարտերը երեկոյան վերսկսվել են նահանգի հարավ-արևմուտքում:
Գործակալության աղբյուրի խոսքով` հատուկ գործողությունների ժամանակ տարբեր ռազմական խմբավորումների մեծ թվով գրոհայիններ են ոչնչացվել: Ռազմական գործողությունները շարունակվում են Հալեպի մոտակայքում` թուրքական սահմանից 30 կմ հեռավորությամբ:










