Անկարայից դեսպանին հետ կանչելու հարցը դեռ չի քննարկվում. ՌԴ ԱԳՆ

13:41 • 25.11.15

Անկարայից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու հարցը դեռ չի քննարկվում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունում աղբյուրը, գրում է gazeta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ այս փուլում Անկարայից Ռուսաստանի դեսպանի հետկանչի հարցը չի քննարկվում։

 

«Սպասում ենք թուրքական կողմից բացատրությունների»,- ասել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում Թուրքիայի դեսպանին խիստ զգուշացում է արվել ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո։

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

Անկարայից դեսպանին հետ կանչելու հարցը դեռ չի քննարկվում. ՌԴ ԱԳՆ