Ֆրանսիայում թռչնագրիպ է հայտնաբերվել
Վերջին ութ տարում թռչնագրիպով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունը:
Վիրուսի մասին տեղեկությունը հաստատվել է, երբ մասնագետներն ստուգումներ են անցկացրել գործարանում, որտեղ թռչունների զանգվածային մահացություն է գրանցվել:
«H5N1 թռչնագրիպով վարակվելու դեպքը գրանցվել է Դորդոն քաղաքում գործող մասնավոր տնտեսությունում», - ասվում է հաղորդագրության մեջ:










