Չիկագոյի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանության տեսանյութի հրապարակումից հետո (նկարներ)

10:29 • 25.11.15

Չիկագոյի մոտ 100 բնակիչ դուրս է եկել քաղաքի կենտրոն՝ ցույցի։ Պատճառը ոստիկանության աշխատակիցների հրապարակած տեսանյութն է, որում ֆիքսվել է ոստիկանների կողմից 2014 թվականին դեռահաս աֆրոամերիկացու սպանության պահը, գրում է gazeta.ru-ն։

 

Իշխանությունները հայտարարել էին, որ նա զինված է եղել դանակով և թմրադեղերի ազդեցության տակ է գտնվել։

 

Կադրերում երևում է, թե ինչպես են երկու ոստիկաններ դուրս գալիս ավտոմեքենայից և ձեռքում զենք բռնած՝ ուղղվում դեպի երիտասարդը: Մի քանի կրակոցից հետո դեռահասն ընկնում է, ինչից հետո ոստիկանները լրացուցիչ կրակոցներ են արձակում: Դատախազությունն արդարացրել է ոստիկանների գործողությունը։

 

Ցուցարարները վանկարկել են «16 կրակոց» խոսքերը՝ այդքան անգամ է ոստիկանը կրակել երիտասարդ Լակուան Մքդոնալդի վրա:

 

Ցույցի ընթացքում բախումների և այլ խախտումների մասին տվյալներ չեն ստացվել:

 

Չիկագոյի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանության տեսանյութի հրապարակումից հետո (նկարներ)