Չեխիայում ահաբեկիչների հետ առնչության մեջ կասկածվող թուրք քաղաքացի է ձերբակալվել
Չեխիայում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչության կասկածանքով:
«Սա արդյունքն է օրեր առաջ երկրում սահմանված անվտանգության միջոցառումների, որոնք Փարիզի ահաբեկչությունների արձագանքն էին», - ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Չեխիայի ոստիկանապետը:
Վերջինիս խոսքով` կասկածյալին ձերբակալելու միջազգային հրահանգ է տվել Ինտերպոլը: Կալանավորը ներկայում կալանքի տակ է գտնվում և սպասում է դատարանի որոշմանը Թուրքիա հնարավոր արտաքսման վերաբերյալ: Նրան ձերբակալելու միջազգային հրահանգ է պահանջել Թուրքիան:
Չեխիայի ոստիկանության տվյալներով` կալանավորված անձը հեռակա կարգով դատապարտվել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի հետ համագործակցելու համար:










