Թուրքմենների վրա հարձակումները չեն կարող արդարացվել ԻՊ-ի դեմ պայքարով. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքմենների վրա հարձակումները չեն կարող արդարացվել «Իսլամական պետության» դեմ պայքարով, հաղորդում է gazeta.ru-ն։
Այդ մասին նա հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։
Վարչապետն, ընդ որում, ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապի ալիքները բաց են մնում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական դիվանագիտությունը մեղադրում է ռուս զինվորականներին Բայըրբուջաք բնակավայրին հարվածներ հասցնելու համար, որտեղ ապրում են սիրիացի թուրքմենները։ Սիրիայի թուրքմեններն ապրում են երկրի հյուսիսում և երկրի ամենամեծ էթնիկ խմբերից մեկն են։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» է որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։










