Օլիգարխ Արկադի Գայդամակն ինքնակամ հանձնվել է Փարիզի ոստիկանությանը

11:38 • 25.11.15

Հրեական ծագմամբ հայտնի օլիգարխ Արկադի Գայդամակը երեքշաբթի ինքնակամ հանձնվել է Փարիզի ոստիկանությանը, որտեղ նրան կալանավորել են:

 

Ինչպես նշում է Tatler-ը, հայտնի գործարարն արդեն 15 տարի համարվում է 1993-1998թթ. Անգոլայում ծավալված քաղաքացիական պատերազմի ժամանակ ապօրինի ճանապարհով զենք և զինամթերք վաճառելու գործով հիմնական մեղադրյալներից մեկը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2009թ. զենքի ապօրինի մատակարարման մեղադրանքով  Գայդամակը հեռակա կարգով Ֆրանսիայում դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Սակայն այդ ժամանակ նա թաքնվել է հայրենի Իսրայելում, որի իշխանությունները հրաժարվել են արտահանձնել գործարարին։

 

 

Аркадий Гайдамак

Դուստրերը

Дочери Аркадия Гайдамака Катя и Соня

 

 

 

Օլիգարխ Արկադի Գայդամակն ինքնակամ հանձնվել է Փարիզի ոստիկանությանը